ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ (By Daniel Davit)

Image

ՄԻ ՓՈՔՐԻԿ,
ՄԻ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ
ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ

Երբ երեխան խաղալիքներով է դիմավորում կիրակին,
Մայրը փնտրում է սատանային ցանցառ,
Հայրը թողնում է մատը մեքենայի տակ,
Իրադրությունից օգտվում են տերտերները ժամի:

Երբ երեխան պահաջում է փամփուշտներ – կաթի փոխարեն,
Մայրը լացին պատասխանում է հորանջով,
Հայրը հացը դարձնում է թիրախ,
Իրադրությունից օգտվում են առաքյալները աղվամազ:

Երբ երեխան դուրս է գալիս անձրևի տակ,
Մայրը ուրախանում է խաղաղության համար,
Հայրը բարձրանում անձրևի պարանով երկինք,
Հրեշտակները թևեր են տալիս երեխային:

Երբ ծնողները լուսացնում են գիշերը չարչարանքով,
Երեխան լացով չարչարվում է հասնել նրանց,
Որ քաղի արգելված պտուղը իրական,
Կենաց ծառը հանկարծ դառնում է Աստված:

Image

Comment