Birthday; 1

Image

January 27

Դու 1 տարեկան ես, արդեն մեծ բլոգ ես ու իմ լավ ընկերն ես, իմ կյանքի մի փոքրիկ մասը: Շատ լավ եմ հիշում մի տարի առաջ էս օրը ոնց ոգևորված եկա ու բացեցի իմ բլոգը: Առաջին օրն էր, որ իմացել էի, թե իրականում ինչքան հեշտ է բլոգ բացելը ցանկացած մարդու համար: Մեդիալրագրության մասին առաջին սեմինարն էր, որին գնացել եմ ու կարելի է ասել ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվել է: Սեմինարը վարում էր իմ շատ սիրելի բլոգգեր, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:) ումից մինչև հիմա էլ շատ բան եմ սովորում… Ես նաև շատ եմ սիրում մեր ԵԼԱԿ-ը, որի շնորհիվ ես դարձա «բլոգգեր» (ելակը մեկ ուրիշ պատմելու թեմա է):
Չգիտեմ ինչի մեջս տպավորվել էր, թե վորդփրես համակարգն ավելի լավն է, չնայած հետո ինքս էլ համոզվեցի դրանում: Թեպետ ընկերներիս մեծ մասը բլոգսփոթ հարթակն է նախընտրում, բայց վորդփրեսը մնում է լավագույնը:
Երևի բոլորն էլ բլոգ բացելու առաջին փորձի ժամանակ մտածում են, որ դրանով մի քիչ կծանոթանան համակարգին ու հետո նոր ու հիմնական բլոգ կբացեն իրենց համար: Բայց հաստատ շատ քչերն են, որ հետո մի կողմ են դնում իրենց «փորձնական» բլոգը և բացում նորը, քանի որ դա նման է ֆեյսբուքի պրոֆիլը ջնջելուն ու էլի նորից նույնը սկսելուն: Continue reading

Կարոտել եմ քեզ, իմ բլոգ

Երբ էլ չկա ոչ մեկը, դու ես ու կիթառս: Երբ ամեն ինչ ավարտվում է, դու ես… ու գուցե չես էլ պատկերացնում, որ այդքան կարևոր ես իմ կյանքում: Ուղղակի դու այն տեղն ես, ուր գալիս եմ, երբ հոգնում եմ բոլոր տեղերից, երբ ձանձրանում եմ բոլորից, երբ էլ չեմ ուզում որևէ մեկին որևէ բան ասել, ուղղակի ուզում եմ հանգիստ լինել:
Ուզում եմ ամեն օր չմտածել, որ պետք է ֆեյսբուք մտնեմ, թե չէ ընկերներին կկարոտեմ, ընկերները կնեղանան, գործերը կմնան, աշխարհից կտրված կլինեմ..ուզում եմ մի քանի օր անտեր ֆեյսը չմտնելուց հետո

social media

չտեսնել ընկերներիս անհանգիստ նամակները, թե ուր էիր կորել..ուզում եմ ինձ չհարցնեն “ոնց” ես, ուղղակի հարցնելու համար ու չսպասել պատասխանին.. իրենք ֆրենդ են, հա ուղղակի ֆբ ֆրենդ ու ոչ թե ընկեր, քանի որ ընկերները իրար հետ “դու”-ով են խոսում ու իրար չեն նեղացնում ու նաև մոռանում իրար…

Ասում են` ընկերության վրա ժամանակն ու տարածությունը չեն ազդում: Մարդիկ են ասում: Մարդի՞կ: Այդ ո՞ր մարդիկ: Որ ընկերներ չե՞ն ունեցել, թե՞ կորցրել են.. մարդի՜կ…
Միակ ընկերը իմ, ում անչափ շատ եմ սիրում ու ժամնակն ու տարածությունը ոչ մի կերպ չեն ազդում վրան, իմ բլոգն է: Իմ համարյա մի տարեկան բլոգը, որի մեջ կա շատ պատմություն, բայց ընթերցողները դա չեն կարող տեսնել, քանի որ թղթի վրա գրված չէ…
Իմ բլոգն է, որ միշտ համբերատար ձևով սպասում է ինձ: Իսկ ես ուշ-ուշ եմ գալիս քեզ մոտ, բայց չեմ գալիս միայն այն ժամանակ, երբ էլ գնալու տեղ չկա, ես գալիս եմ այստեղ, որ հանգիստ լինեմ, որ խաղաղ լինեմ, որ մենակ լինեմ, որ չկարոտեմ քեզ…
Բլոգս, դու իմ հարազատ բանն ես էս վիրտ աշխարհում, քանի որ դու նեղացնել չգիտես ու ամենաանկեղծն ես….ուղղակի կարոտել էի քեզ, իմ բլոգ♥

հգ- թող ինձ ներեն իմ ֆբ ընկերները /ընկերները ոչ թէ ֆրենդները/
գրառումը ուղղակի նվիրված է բլոգիս ու այլ միտք չունի:)

Իռայի հանրապետությունը և կամուրջը

974161_147312518787923_2020351251_n

Հեղինակ` Արթուր Գևորգյան

Ճարտարապետ էր Իռան, ու իր հետ ծանոթ եմ եղել ընդամենը մի ժամ կամ մեկուկես…

Իզժյուպիս հանրապետության մասին արդեն գիտեի ու ասացին, որ այդ օրը գնալու ենք այդտեղի մի հյուրատանը ճաշելու:
Ուղիղ Սուրբ Աննա եկեղեցու կողքին էր ու հարևանությամբ կար մի փոքրիկ գետ ու երկու փոքրիկ կամուրջներ:
Կամուջներին բազրիքներից կախ էին տրված կողպենքներ ու կար նորաձև (չգիտեմ, ինձ համար դա նորություն էր) ավանդույթ, որ նորապսակները, դե կամ էլ իրար հասկացած զույգերը, գալիս են էն կամուրջի վրա (աշխարհում շատ վայրերում կան այդպիսի բազրիքներ) կողպում ու բանալին գցում են ջուրը:
Երկար սպիտակ ամառային շոր…
Խանկրած, ներկված ու գզգված մազերով մի կին էր հենված բազրիքին ու նայում էր ջրին:Մոտացա  (մի տեսակ ձգողություն ուներ. երևի կերպարն էր ձգում), ասաց.
-Նա ինձ ասել է, որ իր դիափոշին բերեմ լցնեմ այս գետը… իր հետ ծանոթացել եմ, երբ կողոպտում էին իմ տունը, ու երբ եկավ ոստիկանությունը, առաջինը դուռը թակեց ինքը ու մտավ…
Խեղճ Իռան ցնցվել էր տեսնելով իր ապագա ամուսնուն…
Ինքը գնչուհու, հրեայի, ռուսի, ուկրաինացու խառնուդ էր` չհաշված Օդեսայից: Սովորել է ճարտարապետականում… ասաց, որ հիմա լուրջ հիվանադություն ունի (ասելուց տխրեց ահավոր), ես հասկացա` մազերը քիմիոթերապիայից էին էդպիսին. քարացա… Continue reading