Կարոտել եմ Գյումրիս

data=VLHX1wd2Cgu8wR6jwyh-km8JBWAkEzU4,PaS8aYH-Q_XEfHNQmnxuuWVdmtwjWu8oZ7ooJJzxsbRrQlXyFazhXxsHuLp5Xuh5h6Q3iYF98YV0UHejC6fir3pED1OTYKm1PazsHNbYtfLHiOeDYbcI0b0zGk0Km3Sj8tIvuYO3lJNY_sUx-tpVU68L0Gxr9kf6w9dELssLJexZS4Fmuuhz2mԳյումրեցու լավատեսությունը ոչ ոք չունի: Նրանք յուրահատուկ մարդիկ են, ինչ-որ տեղ էլ նաև տարօրինակ, բայց հետաքրքիր տարօրինակություն ունեն: Շատերին գիտեմ, որ տանել չեմ կարողանում գյումրեցիներին, ու հասկացել եմ, թե ինչու. մարդիկ չեն համակերպվում/այսինքնիրանց չի դզում/, երբ իրենցից խելացի ու տաղանդավոր մեկին են տեսնում. նրանց կողքին իրենք չեն երևում: Իսկ ինձ մոտ հակառակն է. աշխատում եմ շփվել ինձանից ավելի խելացի մարդկանց հետ, որ ստացվի շփումը, ու սովորելու բան ունենամ:
Երևի միշտ եմ սիրել Գյումրին ու գյումրեցիներին: Բայց սիրել եմ հին Գյումրին, որ հին ֆիլմերում եմ տեսել: Ուրիշ էր իհարկե, բայց հիմա էլ լավն է, չնայած զարգանալու լիքը տեղ ունի:
Գյումրին իմ սրտում է:
Ինձ շատ են ասում, որ չափից շատ լավ պատկերացումներ ունեմ Գյումրու մասին ու չափից շատ եմ սիրում, ու երբ գնամ այնտեղ, կհիասթափվեմ: Բայց երբ այն սրտումդ է, հոգումդ, ու նյութեղենը չես սիրում միայն, ուրեմն ոչինչ էլ չի ստիպի հիասթափվել, եթե իրոք սիրում ես: Ես պատրաստ եմ ամեն ինչի: Ու ինչպիսին էլ լինի Գյումին, մեկ է, կշարունակեմ սիրել այն, իսկ թերությունները վերացնելու հարցում ինքս էլ կօգնեմ:
Շատերն են զարմանում, երբ ասում եմ, թե գյումրեցի չեմ ու Գյումրիում չեմ ապրում, ավելին
դեռ Գյումրիում չեմ էլ եղել: Բայց նա սպասում է ինձ, քանի որ գիտի թե ինչքան շատ եմ սիրում իրեն:
Երբ Գյումրի գնամ, առաջինը Continue reading