մռայլ ու սեւ

Մռայլ, դու մռայլ ու սեւ getImage
կգնաս ու կմարի արեւը
կտխրեմ ու կանցնի կյանքս
բայց չի լինի էլ աչքերիդ լույսը
երբ ինձ տեսնես
ու չի լինի էլ հայացքիս մեջ
թաքուն ժպիտը:

տխրությունը չեն կիսում, այն մենակություն է սիրում:

Գրին կամ իրական երևակայություն

1175431_524707597601864_1520018202_n

-Թեյ կխմե՞ս:
-Այդ ի՞նչ խոտաբույսեր են:
-Անտառից եմ հավաքել:
-Ծանո՞թ չեն:
-Առաջին անգամ եմ տեսնում, բայց վտագավոր չեն:
-Լա՞վն են, փորձե՞լ ես:
-Դեռ չէ, նոր եմ խմում:
-Տու’ր ինձ:
-Փորձիր:
-Ի՜նչ կանաչ է, շատ մուգ կանաչ:
-Լավը կլինի:
-Շաքար ավելացրու:
-Վերջացել է:
-Ինչ անուշադիրն ես, գնա’ գնելու:

Ես շատ կամակոր երեխա էի: Ապրելով պապիս հետ անտառում` ես ամեն կերպ տանջում էի նրան, ամեն ինչ անում էի նրան բարկացնելու համար: Այնպես չէր, որ չէի սիրում նրան, ընդամենը ինձ դուր չէր գալիս նրա մտածելակերպը և գիտությունը, որն ուսումնասիրում էր: Բայց ամենից շատ ես չէի սիրում նրա անունը, որը, ցավոք, նաև իմ անունն էր. ես կրտսեր Հիլբերտն էի: Բայց ատում եմ նաև, երբ պապս ինձ ստիպում է հանել ականջակալները և առանց դրանց լսել իմ սիրելի երաժշտությունը` ասելով, թե վնաս է այդպես լսելը: Ես ատում եմ անտառի ամեն ինչը, ամեն ծառ ու թուփ, ամեն կենդանի, ամեն գետ ու ամեն ճանապարհ, որ անտառ է տանում, որովհետև այնտեղ բացի մաքուր ու պարզ բնությունից` ուրիշ ոչինչ չկա (չնայած ինչ իմանամ, գուցե մի օր միայն դա ինձ պետք լինի): Continue reading

Ինչ է անձրևը

8Անձրև – նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև – դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Continue reading

Բարի եղեք, մարդի՛կ

yyifpOqn_1UՏարիներ շարունակ պայքարել եմ արդարության համար: Մտքումս, ինքս ինձ հետ, ծանոթներիս, մարդկության, աշխարհի… Մանկության երազանքս է եղել դատավոր դառնալը: Գուցե այն ժամանակ  արդարությունը վերականգնելու մանկական պատկերացումներս դրանով էին սկսվում, բայց…. տարիների ընթացքում սկսեցի մտածել, որ արդարությունն այլ բան է, օրենքը` այլ, օրենքի պաշտպանի աշխատանքը`  հեռու այդ երկուսից էլ:
Մի ժամանակ շատ էի գրում, ու սովորաբար գրելուս թեման արդարությունն էր: Երկար ժամանակ է չեմ գրում, դե մի քանի ամիս, բայց երևի եղանակից էր. տրամադրող չէր ու նաև չեմ սիրում տարվա այդ հատվածը: Հիմա աշուն է, քիչ-քիչ մոտենում ենք իմ սիրելի եղանակին…♥  Այն ինձ բարիացնում է, ու նկատել եմ, որ մարդկանց մեծ մասին է բարիացնում: Տարվա այդ հատվածում բոլորը մտածում են կյանքը մի նոր, մաքուր ու ճերմակ էջից սկսելու մասին…
Վերջերս մի տեսակ սկսել եմ արդարության հետևից չվազել: Հասկացա, որ այն ամենևին էլ իմ ձեռքում չէ, ու հես է հանկարծ մեկը ուժեղ կփչի ու այն կթռչի ինձանից հեռու՜… Բայց ես դրանից չեմ վախենում, այլ..արդարության համար մարդկանց կողմից չհասկացված լինելուց: Զարմանալի բան է, ես, որ միշտ թքած եմ ունեցել ամեն ինչի ու բոլորի վրա, վերջերս սկսել եմ անհանգստանալ մարդկանց համար: Մարդիկ, որոնց երբեք չեմ սիրել ու չեմ կարողացել սիրել, ու հիմա էլ չեմ կարողանում… Բարիացել եմ կարծեք թե…
Բարի լինելը ավելի լավ է պարզվեց: Արդար լինելու համար հաճախ էին ինձ մեղադրում, էլի զարմանալի է, քանի որ երբեք էլ ինձ չի հետաքրքրել դա: Հիմա բարի եմ, գոնե լսում եմ իրենց մեղադրանքներն ու ուղղակի ասում` մտածեք, որ կյանքը վերջ ունի… Մարդի՜կ,ես ձեր մասին եմ մտածում, քանի որ այն ժամանակ միայն առհամարհելով ձեզ ավելի էի նյարդայնացնում, հիմա գոնե մտածելու բան եք ունենում /եթե հասկանաք/…
Բարի ու անկեղծ լինելը ավելի լավ է: Մարդկանց ավելի հեշտ է ասել` բարի եղիր: Երբ ասում ես` արդար եղիր, սկսում է օրինակներ բերել, թե ոչ ոք էլ արդար չէ, ու արդար լինելով այս դարում առաջ չես գնա:
Ասում եմ ձեզ, մարդի՜կ, բարի ու անկեղծ եղեք… Դրանով ավելի արդար կլինեք, քան ձեզ արդար համարելով…

Դրախտում է երևի…

Հեղինակ` Արթուր Գևորգյան

Մի քանի ամիս ապրեց տատս ու … մեռավ: Դրախտում է երևի..1080962_161099447409230_2085936248_n

Գրավիչը երևի այդ շենքերի պատշգամբներն էին: Երբ երեխա էինք ու գնում էինք միշտ, նայում էի աստիճանավանդակի ձևավոր բազրիքներին ու փայտե պատշգամբներին. մինչև հիմա հետաքրքրական են չուգունի արտադրության համար արված անհասկանալի ակադեմիական զարդանախշերը: Նկատել էի, որ այդ թաղամասի մեծ տղամարդիկ “Պրիմա” էին ծխում: Երեխաները մեզ նման լողացած ու մաքուր հանգված չէին. մեզ լողացնում էին` քիչ է, բակ դուրս գալու շորեր ունեինք ու կոշիկներ` քիչ է, ուղիղ ժամին հարևաները կանչում էին, թե ձեր տուն գնալու ժամանակն է:
էդ շենքերի շքամուտքերից սոխառածի հոտ էր գալիս ու միշտ: Հիմա եմ հասկանում, որ գնում էինք այն ժամերին, երբ սովետական տեքստիլագործը ճաշ էր սարքում:
Լավ մարդիկ էին, ինչքան իմացել եմ հանցագործներ կամ չկային կամ քիչ էին, մարդիկ երկար էին ապրում ու բոլոր տների էլէկտրական լամպերը աղոտ էին (մեր տանը ջահ կար, բայց ննջարանում իրենցի նման աղոտ կապույտ լույս կար, որը հետո, երբ ծնողներս համոզվեցին, որ թիթիզ կամ շատ խելացի բան է, հանեցին):
Բոլորի պատուհաներին կար մեկական հատ ֆիկուս, չիլիական պղպեղ ու ալոե (էն ժամանակվա բրաբիոնի ողջ տեսականաին), կար նաև խաբարբզիկ անունով մի ծաղիկ, բայց պապիկիս տարիքի մարդիկ հաստատ չէին տնկի դա` չգիտեմ ինչ նախապաշարումից ելնելով:
Բոլորի կամ ոմանց բաղնիք-զուգարանում կային կերամիկական սալիկներ. ոմանցը ռուսական, իսկ ոմանցը ինչ-որ պետական հիմնարկից գողացված, պատերից են հանում ու վայ էն հանելուն:
Լուցկիները պարտադիր վաթսուն հատ էին ու լավ վառվող, իսկ թեյնիկները` տաք ու մեծ (պապիկենցս թեյնիիկը շագանակագույն էր երկար ժամանակ ու միշտ եռում էր):
Աթոռների վրա ինչ-որ գունառատ շորեր կային, երևի միակ գունավոր բանը տան ձևավորման մեջ` չհաշված Լենինի պարտադիր նկարը ու մեկ էլ կամ երեք արջուկները, կամ էլ անծանոթուհին, որի հեղինակի անունը քչերը գիտեին, թեև հետևում գրված էր “Կրամսկոյ”: Continue reading

Մինչև վերջը ներող սեր

Image

Մի անգամ Պետրոսը մոտեցավ Հիսուսին ու հարցրեց նրան.
-Տե’ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան, մինչև յո՞թն անգամ:
Հիսուս նրան պատասխանեց.
-Քեզ չեմ ասում յոթն անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ: Դրա համար երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որ կամեցավ իր ծառաների հաշիվները կարգադրել: Երբ սկսեց հաշիվն ընդունել, նրա մոտ բերեցին տասը հազար քանքարի պարտք ունեցող մի պարտապանի : Քանի որ նա վճարելու կարողություն չուներ, նրա տերը հրամայեց վաճառեն նրա կնոջը, որդիներին և բոլոր ունեցվածքը, և պարտքը հատուցել: Ծառան նրա առաջ գետին ընկնելով երկրպագուն և աղերսում էր. «Համբերող եղիր իմ հանդեպ և բոլորը կվճարեմ քեզ»: Continue reading

Նոր ծանոթություն

Image

Ծանոթանա՞նք
Շա՜տ լավ:
Բայց ես անո՛ւն չունեմ:
Թե ուզում ես, խնդրեմ, «Հոմո Սապիենս» կոչիր
Եվ ազգանվան տեղ էլ ասա «Հարավ»:

Ես աչքերս եմ փակում:
Ես հոգնած եմ, այո՛:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել:
Այդ ապրե՞լ է կոչվում: Ի՞նչ իմանամ:

Ծառերը մայթերին բազմակետ են դնում.
Ունեն ինչ-որ գաղտնիք, որ ես չեմ ընդունում:
Չէ՛, ես սխալվեցի.
Գաղտնիքն ընդունում եմ,
Չեմ ընդունում արգելքն այն անտեղի,
Որ միշտ բազմակետ է բազմացընում…

Եվ փրփուրը բերնիս ես կարող եմ վիճել,
Որ բերան է տրված ո՛չ ուտելու,
Այլ խոսելո՜ւ համար:
Եվ ավելին.
Շուրթերո՜վ են խորհում, ո՛չ թե գանգուղեղով:
Ծանոթացա՞նք:
Դեռ ո՞չ:
Շարունակե՞մ: Continue reading

Բարև Ապրիլ` անկեղծ ընկեր

Image-Բարև Ապրիլ, ինձ այնքան հետաքրքիր է` դու ընկերներ ունե՞ս,որտե՞ղ են նրանք:
-Բարի Գարնանային օր:Իսկ ի՞նչ ես կարծում,ինձ նմանը կարո՞ղ է ունենալ ընկերներ,անկեղծ ընկերներ:
-Դե,ես կարծում եմ` կարող է:Ինչու՞ ոչ,ի՞նչ է եղել որ:Դու ումի՞ց ես պակաս.շատ գեղեցիկ ես, ջերմ, պայծառ ու լուսավոր..
-Հմմ..
-Կլինե՞ս իմ ընկերը:
-Ահա,իհարկե,շնորհակալ եմ:
-Գիտես,ես էլ ընկերներ չունեմ,բայց հավատում եմ անկեղծ ընկերությանը:Ճիշտ է,դեռ այդպիսինին չեմ հանդիպել,բայց որ ասում են,ուրեմն կլինի էլի:
-Ես քեզ շատ լավ եմ հասկանում:Ես էլ երբեք չեմ ունեցել անկեղծ ու նվիրված ընկերներ,բայց հանդիպել եմ,լսել եմ:Իրոք,հավատա’,կան այդպիսինները:Ես էլ եմ փնտրում ինձ համար մի այդպիսի լավ ընկեր,բայց….Դու եղիր իմ լավ ընկերը:
-Ուրախ եմ:Շնորհակալ եմ վստահության համար բարեկամս:Ես էլ եմ ուզում ունենալ քեզ պես լավ ընկեր…Ուրեմն ընկերնե՞ր ենք:
-Այո’,իհարկե:
-Բայց,ներիր,պետք է խոստովանեմ` դու երբեք էլ չես եղել իմ սիրելի ամիսը:
-Ոչինչ:
-Ոչի՞նչ:Օ~,ինչ բարի ես դու:Ուզու՞մ ես քեզ ծանոթացնեմ իմ սիրելի ընկերոջ,իմ միակ ու հավատարիմ կիթառի հետ:
-Օ~,դու սիրու՞մ ես կիթառ նվագել:Կարողանու՞մ ես:Ես երբեք չեմ փորձել,բայց սիրում եմ: Կնվագե՞ս ինձ համար:
-Իհարկե,ի՞նչ ես ուզում:
-Որևէ գարնանային բան.. Continue reading

Իսկ դու գիտե՞ս ինչ անել և ինչու

Image

Զատիկ:Քրիստոսի հարություն:Զատում,հեռացում մեղքերից:Բոլորը գնում էին եկեղեցի:Ես էլ,բայց ոչ բոլորի նման: Լսում եմ պատարագը ու փորձում հասկանալ:Բայց փորձում եմ ու գիտեմ՝ ինչու եմ եկել:
Չգիտեմ,բայց պատարագից մի այլ հանգստություն եմ զգում,մաքրվում:Ես դրա «տվածը» չեմ մոռանում,դարձնում եմ իմ առօրյա մտքերիս մի մասը:Այսինքն՝ եկեղեցուց դուրս գալուց հետո չեմ շարունակում ապրել նույն սխալ բաներն անելով(փորձում եմ):
Պատարագի վերջում խոստովանությունն է ու հաղորդությունը:Դրան մասնակցում են պահքը պահած,այդ որը ոչինչ չկերած ու չխմած,այդ օրվա պատարագին մասնակցած մարդիկ,բայց ովքեր մկրտված են:Շատերը, դա հաշվի չառնելով,գնում էին:Իհարկե լինում էին մարդիկ,որ հարցնում էին՝ կարող են,թէ ոչ,բայց ոչ բոլորին էր դա հետաքրքրում:
Պատարագի վերջանալուց հետո դրսում լսեցի մի քանի խոսակցություններ.«Մտնենք ինչ անենք,-դե մտնենք մոմ վառենք դուրս գանք», «Հեսա արդեն բոլորը դուրս են գալիս,կմտնենք մոմը կվառենք ու կգնանք», «Մոմը վառեցինք,եկեք մի հատ էլ նկարվենք ու գնանք»…. էսպես շարունակ:Երևի այդ նկարները ադնակլասնիկի սահմաններից այն կողմ չեն անցնում.բա եսիմ որտեղից եկել հասել են Խոր Վիրապ,մի հատ չնկարվեն` հետո սաղին ցույց տան?…Բայց լավ, դա այլ թեմա է: Continue reading

ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Image

Ք.ա. մոտ 111թ. Միհրդատ Պոնտացին ապաստան է գտնում հայկական Փոքր Հայքի թագավորությունում: Տեղի թագավորը Անտիպաթրոսն էր: Նա շատ իմաստուն և խելացի մարդ էր: Իր գահակալության ընթացքում նա վարում  էր կայուն քաղաքականություն և կարողանում էր պահպանել Փոքր Հայքի թագավորությունը: Աստված Անտիպաթրոսին տվել էր շատ շնորհներ , բայց նա զավակներ չուներ: Իր թագավորության վերջին տարիներին նա փնտրում էր այնպիսի մեկին, ով կկարողանար փոխարինել իրեն: Նա իր աչքի տակ շատ թեկնածուներ ուներ, բայց Միհրդատի գալը Փոքր Հայք փոխեց ամեն ինչ:Միհրդատ Պոնտացին լինելով իմաստուն, խելացի և ռազմական գործողություններին տիրապետող մարդ՝ շատ էր գրավել Անտիպաթրոսին:Նա իր հաջորդներին տեսնում էր Միհրդատի մեջ:

     Անտիպաթրոսը կամաց-կամաց սկսում էր հասկանալ, որ բացի Միհրդատից ոչ ոք չի կարող փոխարինել իրեն: Համոզմունքը մեծ էր Միհրդատի հարցում, բայց միգուցե կա այնպիսի մեկը, ով կլինի ավելի լավը: Մյուս կողմից նայելով՝ արքան տեսնում էր Միհրդատին, ով իր հզոր ձեռքերով պահում էր իր երկիրը:
Դեռ գահին բարձրանալու ժամանակ Անտիպաթրոսն ուներ մի բարեկամ, որի հետ կիսվում էր իր և թագավորության խնդիրներից: Եվ այս հարցն էլ չէր զիջում մնացածներին: Continue reading