Մարդկային ճնշում: Կոնֆորմիզմ: (ռեֆերատ)

ՆԱԽԱԲԱՆ

Այս աշխատանքում պատրաստվում ենք ներկայացնել մարդկային ճնշումը և կոնֆորմիզմը:
Մարդն ի ծնե հասարակական էակ է, իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր դրվագներում մենք հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել հասարակության կողմից ընդունված նորմերին և արժեքներին՝ մի կողմ թողնելով մեր սեփականը միայն այն պատճառով, որ չենք ցանկանում տարբերվել մյուսներից կամ պարզապես ցանկանում ենք ընդունված լինել այլոց կողմից: Նման վարքը հոգեբանության մեջ անվանում են կոնֆորմիստական. «Երբ դու ստիպված ես լինում փոխել քո վարքը կամ համոզմունքները խմբի իրական կամ երևակայական ճնշման տակ»:
Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ավտոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։
Այս աշխատանքում կուսումնասիրենք, թե ինչ ազդեցություններ են ունենում մարդու վրա ուրիշների դիրքորոշումները, կուսումնասիրենք կոնֆորմիզմի էությունն ու կապը ներշնչման երևույթի հետ:

Մարդկային ճնշում

Լինել մարդ  նշանակում է մշտապես ուղղորդված լինել դեպի ինչոր մեկը կամ ինչոր բանի, տրվել այն գործին, որին նվիրվել ես և այն մարդուն, որին սիրում ես: Կյանքը կամ ունենում է իմաստ կամ չի ունենում: Ունենալու պարագայում իմաստը չի կարող անհետանալ ոչնչից, ինչը կարող է տեղի ունենալ: Իսկ եթե իմաստը չկա, ապա սա ևս ոչ մի կախում չունի կատարվող իրադարձություններից:
Այս դարում, երբ տասը պատվիրանները կարծես թե արդեն շատերի համար կորցրել են իրենց իմաստը, մարդը պիտի պատրաստ լինի նրան, որ ընկալի 10 հազար պատվիրան՝ կնքված այն 10 հազար իրավիճակներում, որոնց հետ նա բախվել է իր կյանքում: Այդ ժամանակ ոչ միայն կյանքն ինքը նրան կթվա վերաիմաստավորված (իսկ իմաստավորված նշանակում է՝ գործերով լեցուն), այլև հենց ինքը ձեռք կբերի իմունիտետ կոնֆորմիզմի ու տոտալիտարիզմի՝ էքզիստենցիալային վակուումի այդ երկու հետևանքների նկատմամբ:
Հաջողության պակասը երբեք չի նշանակում կյանքի իմաստի կորուստՎԻԿՏՈՐ ԷՄԻԼ ՖՐԱՆԿԼ

Մարդն ի ծնե հասարակական էակ է, իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր դրվագներում մենք հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել հասարակության կողմից ընդունված նորմերին և արժեքներին՝ մի կողմ թողնելով մեր սեփականը միայն այն պատճառով, որ չենք ցանկանում տարբերվել մյուսներից կամ պարզապես ցանկանում ենք ընդունված լինել այլոց կողմից: Նման վարքը հոգեբանության մեջ անվանում են կոնֆորմիստական. «Երբ դու ստիպված ես լինում փոխել քո վարքը կամ համոզմունքները խմբի իրական կամ երևակայական ճնշման տակ»: Սոցիալական հոգեբանության լավագիտակ Դ. Մայերսը առանձնացնում է կոնֆորմիզմի երկու տեսակ՝ մի դեպքում, երբ մենք խմբի ներսում հարկադրաբար վարքի որևէ տեսակ ենք ցուցաբերում, սակայն երբ միայնակ ենք լինում, նման վարք այլևս չենք դրսևորում, մյուս դեպքում, երբ ինքներս անկեղծորեն սկսում ենք հավանություն տալ հասարակության կողմից ընդունված այս կամ այն երևույթին. օրինակ, երբ առավոտյան սուրճ ենք խմում, որովհետև բոլորն էլ խմում են և որովհետև ընդունված է, որ սուրճը «թարմացնում է», երբ ծիծաղում է դիմացինը, ծիծաղում ենք նաև մենք՝ հավատալով, որ ծիծաղը վարակիչ երևույթ է…: Օրինակները, իհարկե, բազում են, սակայն արդյունքը մեկն է՝ մենք աստիճանաբար սկսում ենք վերափոխվել իսկական քամելիոնի: Սակայն բնավ պետք չէ կոնֆորմիզմին վերաբերվել որպես բացասական երևույթի, պարզապես պետք է կարողանանք լինել այնքան ուժեղ, որ անգամ հասարակության ճնշման տակ երբևէ չկորցնենք մեր անհատականությունը՝ միաժամանակ հարմարվելով այն միջավայրին, որտեղ ապրում ենք:
Կոնֆորմիզմի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ գիտափորձեր, հատկապես նշանակալի են Ս.Աշի, Մ.Մուխինայի հետազոտությունները:

Սոցիալական դիրքորոշումները, որպես հոգեբանական համակարգեր, դիմադրում են փոփոխություն հարուցելու միտում ունեցող ազդեցություններին, բայց միանգամայն քարացած ու անփոփոխ չեն: Օրինակ` տարբեր երկրներում հասարակական կարծիքի ուսումնասիրության փորձը վկայում է, որ ժամանակի ընթացքում սոցիալական տարբեր երևույթների նկատմամբ մարդկանց դիրքորոշումները փոխվում են:

Պարզվել է, որ սոցիալականացման ընթացքում երեխաները սկզբում շատ հարցերի վերաբերյալ ընդունում են իրենց ծնողների տեսակետները, նրանց արժեքներն ու դիրքորոշումները, բայց հետագայում, հատկապես դպրոցում և բուհում սովորելու ընթացքում, ծնողների ազդեցությունը քանի գնում թուլանում է: Օրինակ ուսումնասիրություններից մեկի շնորհիվ պարզվեց, որ եթե դպրոցականների մոտ 80%-ը հարում է այն նույն կուսակցությանը, ինչ և ծնողները, ապա բուհերում այդ տոկոսն ընկնում է մինչև 55-ը: Թեև, ըստ դիրքորոշումների, ծնողների հետ ունեցած նմանությունները կյանքի այդ փուլում դեռևս բավականին մեծ են:

Ժամանակի ընթացքում փոփոխվում են նաև մարդկանց քաղաքական հայացքները, օրինակ, ներքաղաքական վիճակի, երկրի միջազգային դիրքի, իրագործվող արտաքին ու ներքին քաղաքականության և այլ խնդիրների ու դրանց լուծումների նկատմամբ: Սակայն ընդհանուր առմամբ մարդու այն դիրքորոշումները, որոնք ձևավորվել են ակտիվ մտավոր աշխատանքով ու աշխարհիմացությամբ հագեցված դպրոցական և ուսանողական տարիներին, հիմնականում երկար ժամանակ պահպանվում են:

Կենսափորձի կուտակման ուղիներից մեկն էլ անձի կողմից նորանոր սոցիալական դիրքերի և դերերի ստանձնումն է ու դրանց կատարումը, նոր խմբերի անդամ դառնալը: Այդպիսի սոցիալական հորիզոնական և ուղղահայաց տեղաշարժեր շնորհիվ անհատը նոր կապերի մեջ է մտնում, նոր տեղեկություններ է կուտակում իր հիշողության մեջ` ենթարկվելով միանգամայն նոր ազդեցությունների: Այս ամենը, ինչպես նաև  զանգվածային հաղորդակցության  միջոցների ներգործությունը, հանգեցնում են արդեն առկա դիրքորոշումների որոշ փոփոխությունների, ինչպես նաև նոր դիրքորոշումների ձևավորման:

Այդ բոլոր փոփոխությունները զգալի չափով պայմանավորված են մեկ հիմնական մեխանիզմի աշխատանքով. Սոցիալական դիրքորոշումների այս կամ այն կողմի վերաբերյալ նոր ինֆորմացիայի ստացումը կամ հուզական նոր ազդեցությունների ենթարկվելը հանգեցնում է մարդու մեջ աններդաշնակության առաջացման, որի հետևանքով էլ դիրքորոշումը սկսում է փոխվել:

Կոնֆորմիզմ– հոգեբանության և սոցիոլոգիայի բնագավառներում այդպես են անվանում սոցիալական միջավայրից /խմբից/ մարդու կախվածության այն տեսակը, երբ նա գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ձգտում է ընդունել խմբի տեսակետը, համաձայնվել նրա հետ` չմեկուսացվելու համար: Ոչ կոնֆորմիստ է այն մարդը, որը մերժում է մեծամասնության կարծիքը, պաշտպանում է իր տեսակետը, չի ընդունում խմբային նորմերը:

Կոնֆորմիզմ նշանակում է ենթարկվել մեծամասնությանը: Այս մեխանիզմի դեպքում մարդը փորձում է ձուլվել այն միջավայրի հետ, որը գործում է տվյալ պահին, վերանալ նրա մեջ: Նրանք երբեք չեն դրսեւորում իրենց ես-ը: Նրանք երբեք չեն տալիս հարցիսկ ուզո՞ւմ եմ ես սա անել, թե ոչ, այլ ապահովությունը գտնում են ուրիշների մեջ վերանալով: Մարդը այս դեպքում կարծես հիպնոզված լինի, օր. զոմբիները, նրանք իրենց ապահով են զգում ընդհանուր համակարգում, քանի որ խոսափում են իրենց ես-ի դրսեւորումից:

Հարմարվողականություն (կոնֆորմիզմ): Դա այն մարդու խաղաղությունն է, որն իրեն ներդաշնակ է զգում իրեն շրջապատող զանգվածի հետ: Կամ այն մարդու անհանգստությունը, անհարմարությունը, կորուստը, ով հեռանում է նորմայից:

Սա մի ահեղ ուժ է` ատոմային ուժից էլ հզոր: Բնականաբար ամեն տեղ նույնը չէ: Գոյություն ունի հարմարվողականության աշխարհագրություն: Հետամնաց երկրներում այն դեռ սաղմնային վիճակում է, զարգանում է անկանոն կերպով , իր իսկ քմահաճությամբ, առանց ցուցումների: Նորաձևությունը դրա տիպիկ օրինակներից մեկն է: Ավելի ժամանակակից երկրներում, հակառակը, այս ուժն արդեն տարածվել է կյանքի բոլոր բնագավառներում,ամուր արմատներ նետել, կարելի է նույնիսկ ասել, որ տարալուծված է անգամ օդում, այն իշխանության ձեռքերում է:
Բնավորությունները, «տիպերը», վառ անհատականություններ, որոնք դեռ երեկ այնքան սիրված էին և դյութիչ, իրականում անօրինականության, անարխիայի առաջին ծիլելը չէի՞ն: Թուլություն չէի՞ն ներկայացնում հասարակական կառույցում: Եվ, հակառակ իմաստով, երբեք չե՞ս նկատել, որ ավելի ուժեղ ժողովուրդների մեջ կա մարդկային տեսակների տարօրինակ, գրեթե ցավագին մի միօրինակություն:

Կոնֆորմիստական վարքը բնութագրվում է հայացքների, սկզբունքների և սովորույթների յուրահատկության բացակայությամբ, պաշտոնական կարծիքների անվերապահ ընդունմամբ, հարմարվողականությամբ, իշխանությամբ, հեղինակությամբ օժտված մարդկանց ցուցումներին անքննադատ հետևելու սովորությամբ։

Կոնֆորմիզմը արհեստական, անիրական կյանքի ձևերից է։ Կոնֆորմիստը խուսափում է

  • իր հետ շփումից,
  • չի փորձում իմանալ ճշմարտությունն իր մասին,
  • չի մտածում կյանքի իմաստի մասին,
  • թույլ է զարգացած ինքնագիտակցությունը։
  • կյանքում նա կարևոր է համարում տրաֆարետային, համընդհանուր արժեքները։
  • զուրկ է անհատականությունից, ստերեոտիպային է, կանխատեսելի։
  • այլ կերպ գործող մարդկանց չի հասկանում կամ անլիարժեք է համարում։

Կոնֆորմիստն արտաքին ճնշումներն ու պարտադրանքներն ընդունում է ինքնակամ` որպես ձերբազատում կասկածներից, հանգստություն, կարգավորում։ Համարում է, որ մեծամասնությունը միշտ ճիշտ է, որ մեծամասնությունը անհատի պաշտպանության երաշխիքն է, նա չի մտածում անձնական պատասխանատվության մասին, նա ձգտում է հեռանալ մանկության անվտանգ աշխարհ, վստահել առաջնորդներին իր ճակատագիրը, նրանց դիտարկելով որպես իր ծնողներ։

Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ավտոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։

Կոնֆորմիզմը, որպես մարդու սոցիալական հարմարվողականության հատուկ տեսակ, մեծ ուշադրություն է գրավում սոցիալական հոգեբանության բնագավառում: Սակայն այստեղ, ներշնչման երևույթի հետ կապված, ցանկանում ենք որոշ մտքեր հայտնել, որոնք գուցե օգնեն ներշնչման հոգեբանական մեխանիզմների ավելի խոր ըմբռնմանը: այդ երկու երևույթները կյանքում շատ տարածված են և դրանց փոխադարձ կապերի բացահայտումը մեզ կարևոր է թվում:

Գոյություն ունեցող տեսակետներից մեկն այն է, որ ներշնչումը հենվում է անձի հարմարվողականության“ներքին կոնֆորմիզմի” վրա: Որոշ հեղինակներ փաստորեն ներշնչվողությունը հանգեցնում են կոնֆորմիզմին, թեև, մյուս կողմից, կոնֆորմիզմն էլ կարելի է հանգեցնել ներշնչվողությանը (համենայն դեպս ենթագիտակցական, ավտոմատ կոնֆորմիզմը): Այլ մոտեցում է պահանջում գիտակցված, հաշվենկատ կոնֆորմիզմը կամ զիջողականությունը. Այս դեպքում ներշնչումը կարող է էական դեր չխաղալ, քանի որ անձը դրսևորում է սառը հաշվենկատություն, զիջում է` չմեկուսացվելու, իր անիրազեկ լինելը չցուցադրելու, հայտնի և հեղինակավոր տեսակետների մասին իր անտեղյակությունը ի ցույց չդնելու համար:

Հասկանալի է, ուրեմն, որ կենֆորմիզմն ու ներշնչումը փոխադարձ կապի մեջ գտնվող հոգեկան երևույթներ են, որոնք ծառայում են անձի սոցիալ-հոգեբանական ադապտացիային անորոշ, վտանգավոր և այլ պրոբլեմային իրադրություններում: Բացի այդ կապն այնպիսին է, որ այսօր որքան մեզ հայտնի է, դեռ մենք չգիտենք, թե դրանցից որը կարելի է պատճառ անվանել և որը` հետևանք: Դրանք կոռելյացիոն կապեր են: Հասկանալի է, որ անհրաժեշտ են նոր հետազոտություններ:

Զանգվածային հաղորդակցության բնագավառի մասնագետներից շատերը գտնում են, որ մարդկանց համոզելը, նրանց բանականությանը դիմելը, դեռևս քարոզչություն չէ: Իսկական քարոզչությունը, նրանց կարծիքով, առկա է այն դեպքում, երբ դիմում են ունկնդիրների զգացմունքներին, քանի որ համոզումը շատ ծանր ու երկարատև գործ է: Հուզական ազգեցությունը հանգեցնում է վարքի ավելի մեծ փոփոխությունների և ռացիոնալ բացատրություններ չի պահանջում: ՕրինակԺ. Էլլյուլը գրում էր, որ հուզական ազդեցության դեպքում ակտիվացնում են ենթագիտակցությունը  և իռացիոնալ մտածողությունը օգտագործելով մարդկանց խորհրդապաշտական հավատը:

Մեկ այլ ամերիկյան մասնագետԼ. Ֆրեզերը գտնում է, որ քարոզչական աշխատանքի շնորհիվ ընկալողի մեջ հիմնականում պետք է առաջ բերել վախ, իր անձի մասին բարձր կարծիք, գոռոզամտություն, տռփանքի զգացում, սեփական անձի արժանապատվության զգացում, եսասիրական զգացմունքներ (օրինակ պատվասիրություն և բարձր հավակնություններ), այլ մարդկանց նկատմամբ ուղղված զգացմունքներ (օրինակսեր դեպի ընտանիքը),  և այլն: Եթե հաղորդվող ինֆորմացիան ունկնդիրների մեջ նման զգացմունքներ առաջ չի բերում, ապա այն միայն “լուսավորչական” բնույթ ունի, այն դեռ պրոպագանդա չէ: Ընդ որում, Ֆրեզերը  շեշտում է բացասական և եսասիրական զգացմունքների դերը: Առանձնապես նշանակություն չի տրվում այն բանին,  թե ընկալողն ինչ չափով է հասկանում ընկալվածը և այն, թե իրենից ինչպիսի վարք է պահանջվում: Ընդ որում, գտնում են նաև, որ քարոզչական ներգործությունը պետք է լինի մշտական, անընդմեջ, այն պետք է անընդհատ գործադրվող ճնշման բնույթ կրի, հանգեցնի տեղեկության և նրա մեջ տրված նորմերի կայուն մտապահման անկախ նրա ճշմարիտ լինելուց: Այն պետք է համապատասխան վարք, հասարակական կարծիք և դիրքորոշում առաջ բերի: Այսպիսով` առանց ռացիոնալ փաստարկման, շարժման մեջ դնելով մարդկանց իռացիոնալ հոգեկան ուժերը, ձգտում են առաջ բերել զանգվածային կոնֆորմիզմ:

Նման քարոզչությունը, անշուշտ, կարող է ցավալի արդյունքների հանգեցնել: Բայց այն լի է վտանգավոր հետևանքներով. Մարդիկ դրա ազդեցության տակ կարող են անմիտ որոշումներ կայացնել, հայտնվել ներքին կոնֆլիկտի և դիսոնանսի վիճակում, զարմանք, տարակույս ու զայրույթ ապրելմտածելով, թե այդ ինչպես պատահեց, որ նման հիմարություններ կատարեցին, ով իրենց խաբեց և ինչ հնարների օգնությամբ: Ահա թե ինչու, եթե դիտելու լինենք ոչ թե նման քարոզչության անմիջական արդյունքները, այ հեռավոր հետևանքները, ապա այն կարող է խիստ բացասական լինել: Հենց նման ներքին կոնֆլիկտներով, հիասթափությամբ և դրանց հաղթահարման  ուղիների որոնմամբ էլ, մեր կարծիքով, պայմանավորված է այսպես կոչված բումերանգի էֆեկտը: Հարցի այս բուն հոգեբանական կողմը մասնագետները մինչև այժմ չեն նկատել: Մինչդեռ նման կոնֆլիկտներն ու հուսախաբությունները կարող են մարդկանց անընկալունակ դարձնել նույնանման քարոզչական ազդեցությունների նկատմամբ ուժեղացնելով ընկալունակությունը այլթշնամական ազդեցությունների հանդեպ: Ահա թե ինչու, քարոզչական աշխատանքի  սխալ կազմակերպումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ հենց իրենց կազմակերպիչների համար:

ՎԵՐՋԱԲԱՆ

Այս աշխատանքում ներկայացրին մարդկային ճնշումը և ազդեցությունը մարդկանց կյանքում և սոցիալական դիրքորոշումների վրա, կոնֆորմիզմը, դրա էությունն ու կապը ներշնչման հետ:
Որպես եզրակացություն կարող ենք ասել, որ մարդկային ճնշումն ու կոնֆորմիզմը (հարմարվողականություն կամ զիջողականություն) փոխկապակցված են միմյանց: Մարդու վրա լինում է ուրիշների ազդեցությունը և ճնշումըգիտակցորեն կամ ենթագիտակցորեն, և մարդը անկախ իր կամքից սկսում է հարմարվել, զիջել և ենթարկվել խմբին: Այդպիսով էլ մարդը դառնում է փակ, կաշկանդված, ցածր ինքնագնահատականով, չի փորձում ճանաչել ինքն իրեն, չի ունենում սեփական կարծիքն ու գաղափարները  և կորցնում է իր անհատականությունը ձուլվելով խմբին:

Աղբյուրներ

Ա. Նալչաջյան, Սոցիալական հոգեբանություն, Եր. 2004
ԴԻՆՈ ԲՈՒՑՑԱՏՏԻ, ԱՐԳԵԼՎԱԾ ԲԱՌԸ
Վիքիպեդիա` ազատ հանրագիտարան
Հայկակական սովետական հանրագիտարան
Hovikcharkhchyan.wordpress.com

Comment