Նախաբան
Գր. Նարեկացին` ժամանակի փայլուն կրթություն ստացած փիլիսոփան, քաղաքագետը, անտիկ և քրիստոնյա բնագրերի զուգամիտման օգնությամբ ուսումնասիրում է Մարդուն:
Նարեկացին բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ ապրող հայ մտավորական է, որը, քաղաքական ժամանակի հրամայականով պայմանավորված, փորձում է պատասխան գտնել թե ինչպե՞ս հարաբերվել Բարձրյալի և մարդ արարածի հետ:
Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան մշակում է սեփական գոյաբանությանը բնորոշ արժեքային համակարգ, համաձայն որի կերպափոխվում է մարդկանց աշխարհաճանաչողությունը և համակեցությունը: Այս առումով առանձնահատուկ է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, որը նոր էջ է մարդու գոյաբանության արժեքային համակարգի և համաշխարհային մշակույթի պատմության մեջ: ժամանակի հոլովույթում այն մարդուն հնարավորություն է տալիս պատասխանելու առկա մարտահրավերներին` միաժամանակ ընդարձակելով ինչպես միջմշակութային հարաբերությունների տիրույթները, այնպես էլ արդիականացնելու գոյաբանության արժեքային համակարգը:
Գր. Նարեկացին համակարգային առումով անդրադարձել է մարդու «Ես»-ի ինքնաձևավորման, ինքնաճանաչողության, ինքնազարգացման և ինքնակառավարման հիմնախնդիրներին` բացահայտելով սոցիալական կենսագործունեության տարածական հիմքերի արժեքային կողմնորոշիչները:
«Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։ Continue reading