2015 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2015 annual report for this blog.

Here’s an excerpt:

A San Francisco cable car holds 60 people. This blog was viewed about 800 times in 2015. If it were a cable car, it would take about 13 trips to carry that many people.

Click here to see the complete report.

Մարդկային ճնշում: Կոնֆորմիզմ: (ռեֆերատ)

ՆԱԽԱԲԱՆ

Այս աշխատանքում պատրաստվում ենք ներկայացնել մարդկային ճնշումը և կոնֆորմիզմը:
Մարդն ի ծնե հասարակական էակ է, իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր դրվագներում մենք հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել հասարակության կողմից ընդունված նորմերին և արժեքներին՝ մի կողմ թողնելով մեր սեփականը միայն այն պատճառով, որ չենք ցանկանում տարբերվել մյուսներից կամ պարզապես ցանկանում ենք ընդունված լինել այլոց կողմից: Նման վարքը հոգեբանության մեջ անվանում են կոնֆորմիստական. «Երբ դու ստիպված ես լինում փոխել քո վարքը կամ համոզմունքները խմբի իրական կամ երևակայական ճնշման տակ»:
Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ավտոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։
Այս աշխատանքում կուսումնասիրենք, թե ինչ ազդեցություններ են ունենում մարդու վրա ուրիշների դիրքորոշումները, կուսումնասիրենք կոնֆորմիզմի էությունն ու կապը ներշնչման երևույթի հետ: Continue reading

Գրիգոր Նարեկացու փիլիսոփայությունը` ըստ «Մատյան ողբերգության» ստեղծագործության (ռեֆերատ)

Նախաբան

Գր. Նա­րե­կա­ցին` ժա­մա­նա­կի փայ­լուն կրթութ­յուն ստա­ցած փի­լի­սո­փան, քա­ղա­քա­գե­տը, ան­տիկ և քրիս­տոն­յա բնագ­րե­րի զու­գա­միտ­ման օգ­նութ­յամբ ու­սում­նա­սի­րում է Մար­դուն:

Նա­րե­կա­ցին բարդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ ապ­րող հայ մտա­վո­րա­կան է, ո­րը, քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով պայ­մա­նա­վոր­ված, փոր­ձում է պա­տաս­խան գտնել թե ինչ­պե՞ս հա­րա­բեր­վել Բարձր­յա­լի և մարդ ա­րա­րա­ծի հետ:

Յու­րա­քանչ­յուր պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան մշա­կում է սե­փա­կան գո­յա­բա­նութ­յա­նը բնո­րոշ ար­ժե­քա­յին հա­մա­կարգ, հա­մա­ձայն ո­րի կեր­պա­փոխ­վում է մարդ­կանց աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նը և հա­մա­կե­ցութ­յու­նը: Այս ա­ռու­մով ա­ռանձ­նա­հա­տուկ է Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մատ­յան ող­բեր­գութ­յան» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, ո­րը նոր էջ է մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի պատ­մութ­յան մեջ: ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում այն մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս  պա­տաս­խա­նե­լու առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին` միա­ժա­մա­նակ ըն­դար­ձա­կե­լով ինչ­պես միջմ­շա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տի­րույթ­նե­րը, այն­պես էլ ար­դիա­կա­նաց­նե­լու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը:

Գր. Նա­րե­կա­ցին հա­մա­կար­գա­յին ա­ռու­մով անդ­րա­դար­ձել է մար­դու «Ես»-ի ինք­նաձևա­վոր­ման, ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան, ինք­նա­զար­գաց­ման և  ինքնակա­ռա­վարման  հիմ­նախն­դիր­նե­րին` բա­ցա­հայ­տե­լով սո­ցիա­լա­կան կեն­սա­գոր­ծու­նեութ­յան տա­րա­ծա­կան հիմ­քե­րի ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րը:

«Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։ Continue reading

մռայլ ու սեւ

Մռայլ, դու մռայլ ու սեւ getImage
կգնաս ու կմարի արեւը
կտխրեմ ու կանցնի կյանքս
բայց չի լինի էլ աչքերիդ լույսը
երբ ինձ տեսնես
ու չի լինի էլ հայացքիս մեջ
թաքուն ժպիտը:

տխրությունը չեն կիսում, այն մենակություն է սիրում:

Ես եմ Սասնա ծուռը (մրցույթ – ճամբար)

Տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրու «ՄԷԿ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կաթնաղբյուր» Էպոսի մանկապատանեկան ստեղծագործական վրանային ճամբար» ծրագիրը, որի նպատակն է խթdownloadանել պատանիների ստեղծագործական դրսևորումները, ինչպես նաև նպաստել էպոսի հանրահռչակմանը ու նրա արժեքային համակարգի հենքի վրա երեխաների և երիտասարդների մոտ էսթետիկական ճաշակի ձևավորմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական ստեղծագործական մրցույթ հետևյալ ուղղություններով.
1. Լավագույն գրական ստեղծագործություն
ա) լավագույն արձակ. էսսէ՝ «Մեր արմատը մեր ապագան է» խորագրով,
բ) լավագույն չափածո, որը կարտահայտի էպոսն ամբողջությամբ կամ նվիրված կլինի որևէ ճյուղի հերոսին, իրադարձությանը:
2. Երաժշտական ստեղծագործության լավագույն կատարում
ա) լավագույն երաժշտություն. էպոսի, վիպերգությունների, հավատալիքների հետ կապված ժողովրդական երգերի մեղեդիների, կամ թեմայով ստեղծված հեղինակային ստեղծագործությունների կատարում, հնարավոր է նաև թեմայով սեփական ստեղծագործության կատարում,
բ) լավագույն երգ. թեմայով ստեղծված երգի կատարում, ներկայացման ձևաչափը՝ համակարգչային ձևավորում, մինուսով կամ էլ ակապելա:
3. Լավագույն կերպարվեստի ստեղծագործություն
ա) լավագույն գեղանկարչական աշխատանք,
բ) լավագույն քանդակագործական աշխատանք:
ներկայացնել երեքից չորս նկարչական աշխատանքներ՝ կատարված A3 ֆորմատի թղթի վրա: Երկուական քանդակներ, չափերը ըստ մասնակիցների հայեցողության, սակայն պետք է կատարված լինեն ոչ փափուկ նյութերից` կավ, գիպս կամ քար, եթե կան այդպիսիք, կամ այլ դեկորատիվ կիրառական նյութերից խառը տեխնիկայով:
4. Լավագույն անիմացիոն ստեղծագործություն.
ա) լավագույն ձեռքով նկարած անիմացիա, նկարների շարք կամ կոմիքսային շղթա,
բ) լավագույն համակարգչային անիմացիա, ցանկացած բարդության և համակարգչային ծրագրով կատարված մեկից չորս րոպե տևողությամբ երկու աշխատանքներ:
Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հատուկ այս մրցույթի համար արված աշխատանքներ:
Յուրաքանչյուր մրցութային անվանակարգում կարող են մասնակցել ՀՀ յուրաքանչյուր մարզից 14-16 տարեկան մասնակցիներ,մասնակցել կարող են նաև խմբերով: Մասնակիցները նախքան հանրապետական մրցույթի անցկացումը պետք է ունենան լրացված հայտագիր, ստեղծագործությունները ներկայացնող թղթապանակ և տեսանյութեր, որոնք կտրամադրվեն մրցութային հանձնաժողովին: Հայտերն ուղարկել մինչև սեպտեմբերի 15-ը:
5. Մրցույթի հանրապետական փուլը անցկացվում է Գյումրիում, որտեղ կկայանա վրանային ստեղծագործական հավաք, և արդյունքում կկազմակերպվի եզրափակիչ փառատոնը: Եզրափակիչ փուլի մասնակիցները երկու գիշեր և երեք օր անցկացնելու են Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի պուրակներից մեկում: Այն կանցկացվի սեպտեմբերի 26-28-ը:
Հայտերը ուղարկելուց հետո ձեզ կտեղեկացվի, թե երբ ուղարկել աշխատանքները:
Մանրամասների համար դիմել Գյումրու «ՄԷԿ» ՀԿ-ի նախագահ Արթուր Գևորգյանին, artartmek@mail.ru 055811281
Հայտը լրացնել այստեղ և ուղարկել artartmek@mail.ru էլ. հասցեին:
Ծրագրի ընթացքին կարող եք հետևել ֆեյսբուքում event

 

 

The children of Artsakh

Hey, do you know what is war? do you know what is being at the center of your enemy? you don’t know ’cause you haven’t seen it. while you’re sitting in your soft sofa and watching views of war, you can’t imagine what it is in real. just come and see what’s happening in #Artsakh!

10447641_269752443210596_1990854762290537156_n

children of Artsakh

Remove snipers from the boundaries of the free Artsakh!!!10435127_269765659875941_222298161821560814_nEnd war, make peace! Don’t be kellers!en d

Лицом к лицу и честность, это привилегия сильного.

Дети Арцаха

rus

Հակասություն

mitk

 

Հիմա հեքիաթային բաներ չկան, ամեն ինչ ցավ է, տխրություն, ափսոսանք: Առաջ նայելն էլ չի օգնում, առջևում ոչինչ չի երևում, ու ոչ մեկը չկա, ետևում անդարձ հիշողություններ են, իսկ ներկան` անորոշ:

 Վստահություն _ մարդկային այս հատկանիշը բնորոշ չէ մարդկանց:

Հավատ _ մարդիկ վաղուց արդեն չունեն էլ հավատ: Նրանք ապրում են բնազդներով:

Սեր _ չկա սեր, քանի որ մարդու սիրտը լցված է շահամոլությամբ:

Ներողամտություն _ մի’ թողեք, որ ձեր ներելու ունակությունը վերանա ձեր միջից:

Խոսքեր _ դրանցում եղեք զգույշ, ուրիշներին ցավ չպատճառելու համար:

Չասված խոսքեր _ դրանք ավելի են ցավ պատճառում:

Ցավ _ մարդիկ չգիտեն, թե դա ինչ է, քանի որ նրանք միշտ են զգում դա, ինչպես ասենք շնչում են:

Շունչ _ մարդը չի զգում ինքն իր շունչը ու իր շնչի կարևորությունը չի գիտակցում: Այնինչ, զգում ու կարևորում է մեկ ուրիշի շունչը:

Ուրիշ _ ոչ ոք չարժե այնքան, որ մտահոգվես ու տանջվես նրա համար:

Ընկերություն _ անցողիկ բան է, որին հիմարի պես նվիրվում ես:

Ընկեր _ անկեղծ ընկերներ չեն լինում. լինում են ընդհանուր շահեր:

Անկեղծություն _ դա այն է, ինչ մարդկանց շատ անհրաժեշտ է, բայց ոչ ոք չունի: Continue reading

Կարոտել եմ Գյումրիս

data=VLHX1wd2Cgu8wR6jwyh-km8JBWAkEzU4,PaS8aYH-Q_XEfHNQmnxuuWVdmtwjWu8oZ7ooJJzxsbRrQlXyFazhXxsHuLp5Xuh5h6Q3iYF98YV0UHejC6fir3pED1OTYKm1PazsHNbYtfLHiOeDYbcI0b0zGk0Km3Sj8tIvuYO3lJNY_sUx-tpVU68L0Gxr9kf6w9dELssLJexZS4Fmuuhz2mԳյումրեցու լավատեսությունը ոչ ոք չունի: Նրանք յուրահատուկ մարդիկ են, ինչ-որ տեղ էլ նաև տարօրինակ, բայց հետաքրքիր տարօրինակություն ունեն: Շատերին գիտեմ, որ տանել չեմ կարողանում գյումրեցիներին, ու հասկացել եմ, թե ինչու. մարդիկ չեն համակերպվում/այսինքնիրանց չի դզում/, երբ իրենցից խելացի ու տաղանդավոր մեկին են տեսնում. նրանց կողքին իրենք չեն երևում: Իսկ ինձ մոտ հակառակն է. աշխատում եմ շփվել ինձանից ավելի խելացի մարդկանց հետ, որ ստացվի շփումը, ու սովորելու բան ունենամ:
Երևի միշտ եմ սիրել Գյումրին ու գյումրեցիներին: Բայց սիրել եմ հին Գյումրին, որ հին ֆիլմերում եմ տեսել: Ուրիշ էր իհարկե, բայց հիմա էլ լավն է, չնայած զարգանալու լիքը տեղ ունի:
Գյումրին իմ սրտում է:
Ինձ շատ են ասում, որ չափից շատ լավ պատկերացումներ ունեմ Գյումրու մասին ու չափից շատ եմ սիրում, ու երբ գնամ այնտեղ, կհիասթափվեմ: Բայց երբ այն սրտումդ է, հոգումդ, ու նյութեղենը չես սիրում միայն, ուրեմն ոչինչ էլ չի ստիպի հիասթափվել, եթե իրոք սիրում ես: Ես պատրաստ եմ ամեն ինչի: Ու ինչպիսին էլ լինի Գյումին, մեկ է, կշարունակեմ սիրել այն, իսկ թերությունները վերացնելու հարցում ինքս էլ կօգնեմ:
Շատերն են զարմանում, երբ ասում եմ, թե գյումրեցի չեմ ու Գյումրիում չեմ ապրում, ավելին
դեռ Գյումրիում չեմ էլ եղել: Բայց նա սպասում է ինձ, քանի որ գիտի թե ինչքան շատ եմ սիրում իրեն:
Երբ Գյումրի գնամ, առաջինը Continue reading

Իմ պապերը

 Իմ մեծ պապ Հովսեփը գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանա գավառի Սաթմանիստ գյուղից:1915թ-ի հայկական ջարդերի ժամանակ նրանք փախել են Իրաք,7 տարի ապրել անգլիական մանկատանը,հետո միայն վերադարձել Խորհրդային Հայաստան:Անցնելով գաղթի ճանապարհ,տեսնելով կոտորած ու ջարդ` այստեղ էլ նա կորցնում է կնոջը,ու մենակ պահում,մեծացնում իր երեք տղաներին:Ասում են,որ նա գլխաշորով կապում էր իր բեղ-մորուքը,կռանում բարկ թոնրի մեջ ու հաց թխում տղաների համար:

Իմ պապ Աղվանը` նրա տղան,իր հոր արժանի զավակն էր:Նա լավ որսորդ էր,շատ ազնիվ,բարի,քաջ ու անվախ մարդ:Մենակ դուրս է եկել արջի դեմ կռվի ու չի վախեցել:Հայրս ընդամենը 6 տարեկան էր,երբ Աղվան պապս ավտովթարից զոհվել է:Այդ ժամանակ նրա ընկերներն ասել են,որ Փոքր Վեդիի 99%-ը մահացավ:Ահա թե ինչպիսի մարդ է եղել իմ պապ Աղվանը:

Իմ մեծ պապ Հովսեփը մահացավ` սրտում Էրգրի կարոտը,Աղվան պապս` աչքը Մասիսի ճակատին,հորս սրտում` մեր պապաերի թողած Էրգրի կարոտն ու ցավն է,նույն կարոտն ու ցավը,որ հիմա նաև իմ արյան մեջ է,պիտի զգան ու ապրեն մեր երեխաներն ու թոռները,քանի դեռ չի վերականգնվել արդարությունը…