Մարդկային ճնշում: Կոնֆորմիզմ: (ռեֆերատ)

ՆԱԽԱԲԱՆ

Այս աշխատանքում պատրաստվում ենք ներկայացնել մարդկային ճնշումը և կոնֆորմիզմը:
Մարդն ի ծնե հասարակական էակ է, իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր դրվագներում մենք հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել հասարակության կողմից ընդունված նորմերին և արժեքներին՝ մի կողմ թողնելով մեր սեփականը միայն այն պատճառով, որ չենք ցանկանում տարբերվել մյուսներից կամ պարզապես ցանկանում ենք ընդունված լինել այլոց կողմից: Նման վարքը հոգեբանության մեջ անվանում են կոնֆորմիստական. «Երբ դու ստիպված ես լինում փոխել քո վարքը կամ համոզմունքները խմբի իրական կամ երևակայական ճնշման տակ»:
Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ավտոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։
Այս աշխատանքում կուսումնասիրենք, թե ինչ ազդեցություններ են ունենում մարդու վրա ուրիշների դիրքորոշումները, կուսումնասիրենք կոնֆորմիզմի էությունն ու կապը ներշնչման երևույթի հետ: Continue reading

մռայլ ու սեւ

Մռայլ, դու մռայլ ու սեւ getImage
կգնաս ու կմարի արեւը
կտխրեմ ու կանցնի կյանքս
բայց չի լինի էլ աչքերիդ լույսը
երբ ինձ տեսնես
ու չի լինի էլ հայացքիս մեջ
թաքուն ժպիտը:

տխրությունը չեն կիսում, այն մենակություն է սիրում:

Արմինե Սարգսյան – ուսանողական էսքիզներ

Image

Ես սիրում եմ ինձ
Չգիտեմ, թե ում է սիրում քույրս,
Բայց մայրս սիրում է քրոջս
Բոլորը հիանալի մարդիկ են,
Իսկ ես ահա էգոիստ եմ:
—-

Ես քեզ երբեք չէի կարող սիրել,
Բայց ահա տխրեցի,
Երբ նայեցիր անցնող աղջկան:
—-

Ես սիրում եմ չլմփացնել անձրևաջրերում
Հիմա անձրև է գալիս,
Իսկ ես պինդ-պինդ փակում եմ բոլոր լուսամուտները:
—-

Երբ ես շուն ունենամ
Նա կլինի շատ մեծ
Ու կունենա շատ խելացի
Աչքեր,
Իսկ երեկոները
Մենք կզբոսնենք միասին:
—- Continue reading

Գրին կամ իրական երևակայություն

1175431_524707597601864_1520018202_n

-Թեյ կխմե՞ս:
-Այդ ի՞նչ խոտաբույսեր են:
-Անտառից եմ հավաքել:
-Ծանո՞թ չեն:
-Առաջին անգամ եմ տեսնում, բայց վտագավոր չեն:
-Լա՞վն են, փորձե՞լ ես:
-Դեռ չէ, նոր եմ խմում:
-Տու’ր ինձ:
-Փորձիր:
-Ի՜նչ կանաչ է, շատ մուգ կանաչ:
-Լավը կլինի:
-Շաքար ավելացրու:
-Վերջացել է:
-Ինչ անուշադիրն ես, գնա’ գնելու:

Ես շատ կամակոր երեխա էի: Ապրելով պապիս հետ անտառում` ես ամեն կերպ տանջում էի նրան, ամեն ինչ անում էի նրան բարկացնելու համար: Այնպես չէր, որ չէի սիրում նրան, ընդամենը ինձ դուր չէր գալիս նրա մտածելակերպը և գիտությունը, որն ուսումնասիրում էր: Բայց ամենից շատ ես չէի սիրում նրա անունը, որը, ցավոք, նաև իմ անունն էր. ես կրտսեր Հիլբերտն էի: Բայց ատում եմ նաև, երբ պապս ինձ ստիպում է հանել ականջակալները և առանց դրանց լսել իմ սիրելի երաժշտությունը` ասելով, թե վնաս է այդպես լսելը: Ես ատում եմ անտառի ամեն ինչը, ամեն ծառ ու թուփ, ամեն կենդանի, ամեն գետ ու ամեն ճանապարհ, որ անտառ է տանում, որովհետև այնտեղ բացի մաքուր ու պարզ բնությունից` ուրիշ ոչինչ չկա (չնայած ինչ իմանամ, գուցե մի օր միայն դա ինձ պետք լինի): Continue reading

Ինչ է անձրևը

8Անձրև – նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև – դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Continue reading

Բարի եղեք, մարդի՛կ

yyifpOqn_1UՏարիներ շարունակ պայքարել եմ արդարության համար: Մտքումս, ինքս ինձ հետ, ծանոթներիս, մարդկության, աշխարհի… Մանկության երազանքս է եղել դատավոր դառնալը: Գուցե այն ժամանակ  արդարությունը վերականգնելու մանկական պատկերացումներս դրանով էին սկսվում, բայց…. տարիների ընթացքում սկսեցի մտածել, որ արդարությունն այլ բան է, օրենքը` այլ, օրենքի պաշտպանի աշխատանքը`  հեռու այդ երկուսից էլ:
Մի ժամանակ շատ էի գրում, ու սովորաբար գրելուս թեման արդարությունն էր: Երկար ժամանակ է չեմ գրում, դե մի քանի ամիս, բայց երևի եղանակից էր. տրամադրող չէր ու նաև չեմ սիրում տարվա այդ հատվածը: Հիմա աշուն է, քիչ-քիչ մոտենում ենք իմ սիրելի եղանակին…♥  Այն ինձ բարիացնում է, ու նկատել եմ, որ մարդկանց մեծ մասին է բարիացնում: Տարվա այդ հատվածում բոլորը մտածում են կյանքը մի նոր, մաքուր ու ճերմակ էջից սկսելու մասին…
Վերջերս մի տեսակ սկսել եմ արդարության հետևից չվազել: Հասկացա, որ այն ամենևին էլ իմ ձեռքում չէ, ու հես է հանկարծ մեկը ուժեղ կփչի ու այն կթռչի ինձանից հեռու՜… Բայց ես դրանից չեմ վախենում, այլ..արդարության համար մարդկանց կողմից չհասկացված լինելուց: Զարմանալի բան է, ես, որ միշտ թքած եմ ունեցել ամեն ինչի ու բոլորի վրա, վերջերս սկսել եմ անհանգստանալ մարդկանց համար: Մարդիկ, որոնց երբեք չեմ սիրել ու չեմ կարողացել սիրել, ու հիմա էլ չեմ կարողանում… Բարիացել եմ կարծեք թե…
Բարի լինելը ավելի լավ է պարզվեց: Արդար լինելու համար հաճախ էին ինձ մեղադրում, էլի զարմանալի է, քանի որ երբեք էլ ինձ չի հետաքրքրել դա: Հիմա բարի եմ, գոնե լսում եմ իրենց մեղադրանքներն ու ուղղակի ասում` մտածեք, որ կյանքը վերջ ունի… Մարդի՜կ,ես ձեր մասին եմ մտածում, քանի որ այն ժամանակ միայն առհամարհելով ձեզ ավելի էի նյարդայնացնում, հիմա գոնե մտածելու բան եք ունենում /եթե հասկանաք/…
Բարի ու անկեղծ լինելը ավելի լավ է: Մարդկանց ավելի հեշտ է ասել` բարի եղիր: Երբ ասում ես` արդար եղիր, սկսում է օրինակներ բերել, թե ոչ ոք էլ արդար չէ, ու արդար լինելով այս դարում առաջ չես գնա:
Ասում եմ ձեզ, մարդի՜կ, բարի ու անկեղծ եղեք… Դրանով ավելի արդար կլինեք, քան ձեզ արդար համարելով…

Դրախտում է երևի…

Հեղինակ` Արթուր Գևորգյան

Մի քանի ամիս ապրեց տատս ու … մեռավ: Դրախտում է երևի..1080962_161099447409230_2085936248_n

Գրավիչը երևի այդ շենքերի պատշգամբներն էին: Երբ երեխա էինք ու գնում էինք միշտ, նայում էի աստիճանավանդակի ձևավոր բազրիքներին ու փայտե պատշգամբներին. մինչև հիմա հետաքրքրական են չուգունի արտադրության համար արված անհասկանալի ակադեմիական զարդանախշերը: Նկատել էի, որ այդ թաղամասի մեծ տղամարդիկ “Պրիմա” էին ծխում: Երեխաները մեզ նման լողացած ու մաքուր հանգված չէին. մեզ լողացնում էին` քիչ է, բակ դուրս գալու շորեր ունեինք ու կոշիկներ` քիչ է, ուղիղ ժամին հարևաները կանչում էին, թե ձեր տուն գնալու ժամանակն է:
էդ շենքերի շքամուտքերից սոխառածի հոտ էր գալիս ու միշտ: Հիմա եմ հասկանում, որ գնում էինք այն ժամերին, երբ սովետական տեքստիլագործը ճաշ էր սարքում:
Լավ մարդիկ էին, ինչքան իմացել եմ հանցագործներ կամ չկային կամ քիչ էին, մարդիկ երկար էին ապրում ու բոլոր տների էլէկտրական լամպերը աղոտ էին (մեր տանը ջահ կար, բայց ննջարանում իրենցի նման աղոտ կապույտ լույս կար, որը հետո, երբ ծնողներս համոզվեցին, որ թիթիզ կամ շատ խելացի բան է, հանեցին):
Բոլորի պատուհաներին կար մեկական հատ ֆիկուս, չիլիական պղպեղ ու ալոե (էն ժամանակվա բրաբիոնի ողջ տեսականաին), կար նաև խաբարբզիկ անունով մի ծաղիկ, բայց պապիկիս տարիքի մարդիկ հաստատ չէին տնկի դա` չգիտեմ ինչ նախապաշարումից ելնելով:
Բոլորի կամ ոմանց բաղնիք-զուգարանում կային կերամիկական սալիկներ. ոմանցը ռուսական, իսկ ոմանցը ինչ-որ պետական հիմնարկից գողացված, պատերից են հանում ու վայ էն հանելուն:
Լուցկիները պարտադիր վաթսուն հատ էին ու լավ վառվող, իսկ թեյնիկները` տաք ու մեծ (պապիկենցս թեյնիիկը շագանակագույն էր երկար ժամանակ ու միշտ եռում էր):
Աթոռների վրա ինչ-որ գունառատ շորեր կային, երևի միակ գունավոր բանը տան ձևավորման մեջ` չհաշված Լենինի պարտադիր նկարը ու մեկ էլ կամ երեք արջուկները, կամ էլ անծանոթուհին, որի հեղինակի անունը քչերը գիտեին, թեև հետևում գրված էր “Կրամսկոյ”: Continue reading

հիշեցի ու գրեցի- ամենավատ բլոգգեր

Image

առաջին անգամ որոշեցի գրեմ ուղղակի- էսօր հիշեցի որ բլոգգեր եմ
երկու ամիս էր մոռացել էի
առաջին ու վերջին անգամ եմ գրում սենց
մի քիչ անկապ մի քիչ անգրագետ
առանց կետադրական նշանների առանց մեծատառերի ու եսիմ ինչ հայերեն բառերի ու թիթիզությունների
քցում եմ ձեռքիս տակ առաջինն ընկած նկարը ու գրում մտքիս եկածը
ու գրում եմ առաջին անգամ առանց մտածելու թե ինչ պիտի գրեմ

էն որ շատ բան ա փոխվել կյանքումս ու տենց էլ պիտի լիներ
էն որ էսօր տխուր եմ ու չգիտեմ ինչի
էն որ մեկա սենց գրելը չեմ սիրում
ու էն որ ես ահավոր վատ բլոգգեր եմ
բլոգգեր? ես բլոգգեր չեմ էլ եղել
չէ մի չէ քաղաքապետ.. Continue reading

Իռայի հանրապետությունը և կամուրջը

974161_147312518787923_2020351251_n

Հեղինակ` Արթուր Գևորգյան

Ճարտարապետ էր Իռան, ու իր հետ ծանոթ եմ եղել ընդամենը մի ժամ կամ մեկուկես…

Իզժյուպիս հանրապետության մասին արդեն գիտեի ու ասացին, որ այդ օրը գնալու ենք այդտեղի մի հյուրատանը ճաշելու:
Ուղիղ Սուրբ Աննա եկեղեցու կողքին էր ու հարևանությամբ կար մի փոքրիկ գետ ու երկու փոքրիկ կամուրջներ:
Կամուջներին բազրիքներից կախ էին տրված կողպենքներ ու կար նորաձև (չգիտեմ, ինձ համար դա նորություն էր) ավանդույթ, որ նորապսակները, դե կամ էլ իրար հասկացած զույգերը, գալիս են էն կամուրջի վրա (աշխարհում շատ վայրերում կան այդպիսի բազրիքներ) կողպում ու բանալին գցում են ջուրը:
Երկար սպիտակ ամառային շոր…
Խանկրած, ներկված ու գզգված մազերով մի կին էր հենված բազրիքին ու նայում էր ջրին:Մոտացա  (մի տեսակ ձգողություն ուներ. երևի կերպարն էր ձգում), ասաց.
-Նա ինձ ասել է, որ իր դիափոշին բերեմ լցնեմ այս գետը… իր հետ ծանոթացել եմ, երբ կողոպտում էին իմ տունը, ու երբ եկավ ոստիկանությունը, առաջինը դուռը թակեց ինքը ու մտավ…
Խեղճ Իռան ցնցվել էր տեսնելով իր ապագա ամուսնուն…
Ինքը գնչուհու, հրեայի, ռուսի, ուկրաինացու խառնուդ էր` չհաշված Օդեսայից: Սովորել է ճարտարապետականում… ասաց, որ հիմա լուրջ հիվանադություն ունի (ասելուց տխրեց ահավոր), ես հասկացա` մազերը քիմիոթերապիայից էին էդպիսին. քարացա… Continue reading

Մինչև վերջը ներող սեր

Image

Մի անգամ Պետրոսը մոտեցավ Հիսուսին ու հարցրեց նրան.
-Տե’ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան, մինչև յո՞թն անգամ:
Հիսուս նրան պատասխանեց.
-Քեզ չեմ ասում յոթն անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ: Դրա համար երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որ կամեցավ իր ծառաների հաշիվները կարգադրել: Երբ սկսեց հաշիվն ընդունել, նրա մոտ բերեցին տասը հազար քանքարի պարտք ունեցող մի պարտապանի : Քանի որ նա վճարելու կարողություն չուներ, նրա տերը հրամայեց վաճառեն նրա կնոջը, որդիներին և բոլոր ունեցվածքը, և պարտքը հատուցել: Ծառան նրա առաջ գետին ընկնելով երկրպագուն և աղերսում էր. «Համբերող եղիր իմ հանդեպ և բոլորը կվճարեմ քեզ»: Continue reading