Մարդկային ճնշում: Կոնֆորմիզմ: (ռեֆերատ)

ՆԱԽԱԲԱՆ

Այս աշխատանքում պատրաստվում ենք ներկայացնել մարդկային ճնշումը և կոնֆորմիզմը:
Մարդն ի ծնե հասարակական էակ է, իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր դրվագներում մենք հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել հասարակության կողմից ընդունված նորմերին և արժեքներին՝ մի կողմ թողնելով մեր սեփականը միայն այն պատճառով, որ չենք ցանկանում տարբերվել մյուսներից կամ պարզապես ցանկանում ենք ընդունված լինել այլոց կողմից: Նման վարքը հոգեբանության մեջ անվանում են կոնֆորմիստական. «Երբ դու ստիպված ես լինում փոխել քո վարքը կամ համոզմունքները խմբի իրական կամ երևակայական ճնշման տակ»:
Կոնֆորմիստական գիտակցությունն ունի ավտոմատիզացված բնույթ, այնտեղ բացակայում է պատասխանատվության զգացումը, չարի և բարու տարբերակումը, մարդն ավտոմատ է դառնում` միշտ պատրաստ կատարելու ցանկացած հրահանգ։
Այս աշխատանքում կուսումնասիրենք, թե ինչ ազդեցություններ են ունենում մարդու վրա ուրիշների դիրքորոշումները, կուսումնասիրենք կոնֆորմիզմի էությունն ու կապը ներշնչման երևույթի հետ: Continue reading

Գրիգոր Նարեկացու փիլիսոփայությունը` ըստ «Մատյան ողբերգության» ստեղծագործության (ռեֆերատ)

Նախաբան

Գր. Նա­րե­կա­ցին` ժա­մա­նա­կի փայ­լուն կրթութ­յուն ստա­ցած փի­լի­սո­փան, քա­ղա­քա­գե­տը, ան­տիկ և քրիս­տոն­յա բնագ­րե­րի զու­գա­միտ­ման օգ­նութ­յամբ ու­սում­նա­սի­րում է Մար­դուն:

Նա­րե­կա­ցին բարդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ ապ­րող հայ մտա­վո­րա­կան է, ո­րը, քա­ղա­քա­կան ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով պայ­մա­նա­վոր­ված, փոր­ձում է պա­տաս­խան գտնել թե ինչ­պե՞ս հա­րա­բեր­վել Բարձր­յա­լի և մարդ ա­րա­րա­ծի հետ:

Յու­րա­քանչ­յուր պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջան մշա­կում է սե­փա­կան գո­յա­բա­նութ­յա­նը բնո­րոշ ար­ժե­քա­յին հա­մա­կարգ, հա­մա­ձայն ո­րի կեր­պա­փոխ­վում է մարդ­կանց աշ­խար­հա­ճա­նա­չո­ղութ­յու­նը և հա­մա­կե­ցութ­յու­նը: Այս ա­ռու­մով ա­ռանձ­նա­հա­տուկ է Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մատ­յան ող­բեր­գութ­յան» ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, ո­րը նոր էջ է մար­դու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի պատ­մութ­յան մեջ: ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում այն մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս  պա­տաս­խա­նե­լու առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին` միա­ժա­մա­նակ ըն­դար­ձա­կե­լով ինչ­պես միջմ­շա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տի­րույթ­նե­րը, այն­պես էլ ար­դիա­կա­նաց­նե­լու գո­յա­բա­նութ­յան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը:

Գր. Նա­րե­կա­ցին հա­մա­կար­գա­յին ա­ռու­մով անդ­րա­դար­ձել է մար­դու «Ես»-ի ինք­նաձևա­վոր­ման, ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան, ինք­նա­զար­գաց­ման և  ինքնակա­ռա­վարման  հիմ­նախն­դիր­նե­րին` բա­ցա­հայ­տե­լով սո­ցիա­լա­կան կեն­սա­գոր­ծու­նեութ­յան տա­րա­ծա­կան հիմ­քե­րի ար­ժե­քա­յին կողմ­նո­րո­շիչ­նե­րը:

«Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։ Continue reading