Բիթլզի բոլոր երգերը

Image

Բիթլզ խմբի բոլոր երգերի վերնագրերը` այբբենական կարգով:

12-Bar Original

A Beginning

A Day in the Life

A Hard Day’s Night

A Shot of Rhythm and Blues

A Taste of Honey

Across the Universe

Act Naturally

Ain’t She Sweet

All I’ve Got to Do

All My Loving Continue reading

Փոլ Մըքքարթնի – Մայ Վալենթայն (Paul McCartney – My Valentine)

Մեր օրերում շատ են խոսում, որ այսօր չկան անցյալ դարում այդքան պոպուլյար գեղեցիկ սիրային երգերը, որոնց բառերը մաքուր էին, զերծ էին անպարկաշտ բառախաղերից, պարզ էին և հուզիչ: Սակայն պետք է նշել, որ կան երգիչներ, ովքեր իրենց մեջ կրում են այդ ոգին և անկասկած նրանցից է մեծն Փոլ Մըքքարթնին, ով շարունակում է ստեղծագործել և նվիրել մեզ հոյակապ երգեր: Երգչի` 2012 թվականին լույս տեսած “Kisses on the botton” ալբոմի ամենահայտնի կոմպոզիցիան` My Valentine: images
Ալբոմում հայտնվել են դասական փոփ ժանրում հայտնի Մըքքարթնիի հին ու նոր երգերը: My Valentine-ը ալբոմի առաջին սինգլն է, որ լույս տեսավ այս տարվա փոտրվարին(2013): Այն նվիրված է երգչի կնոջը` Նենսի Շևելին:
Մըքքարթնին այն գրել է Սուրբ Վալենտինի տոնի առթիվ, նշենք ,որ կիթառային մասը կատարում է Էրիկ Քլեփթոնը: Երաժշտական քննադատներն այն ճանաչեցին լավագույնը ողջ ալբոմում: Հայտնի է երգի կենդանի կատարումը 2012 թվականի Գրեմիի մրցանակաբաշխությանը, երբ դաշնամուրի մոտ էր Դայանա Քրոլը(Dayana Krol):mm_paul_my_valentine
Երգը մեծ ճանաչում ստացավ հատկապես յուրահատուկ տեսահոլովակի շնորհիվ, որում հանդես են գալիս հոլիվուդյան աստղեր Նատալի Փորթմանն ու Ջոնի Դեպը: Այս սև-սպիտակ հոլովակում դերասանները ժեստերի լեզվով են կատարում ստեղծագործությունը և իրենց դերասանական տաղանդի շնորհիվ կարողանում են երգի լիրիկան փոխանցել մեզ:Paul-McCartney
Յոթանասունամյա(71) բիթլը պատմում է, որ երգը գրել է մի անձրևոտ օր, երբ ինքն ու Նենսին միասին հանգստանում էին քաղաքից դուրս մի ավանում: Այդ մելամաղձոտ եղանակը մղեց երաժշտին ստեղծագործելու: Երգիչը ասում է, որ չնայած անձրևում է, բայց շուտով արևը կհայտնվի, ինչպես իր սերը հայտնվեց տարիներ տևած անձրևոտ օրերից հետո:
Դե ինչ, սիրեք և սիրված եղեք:) ^_^