Գրված և չգրված օրենքների խաչմերուկում

Image

Շատ հաճախ մարդիկ մոռանում են Մարդ մնալ:Իսկ ի՞նչ է նշանակում դա,ի՞նչ է նշանակում Մարդ լինել և առավել ևս Մարդ մնալ:Բարդ գործ է…
Կյանքը լի է անակնկալներով… Մարդիկ ամեն քայլափոխի չգիտեն ինչ է սպասվում իրենց,բայց միևնույն է առանց իմանալու էլ ինչ է սպասվում, արդեն սկսում են վատ տրամադրվել գալիքի հանդեպ: Վերջիվերջո կյանքն ապրում ենք մեկ անգամ,և եկեք փորձենք գոնե այդ մեկ անգամը լինել Մարդ և մնալ մինչև վերջ Մարդ:Կյանքում այդ բազմաթիվ անակնկալների ու փորձությունների ժամանակ էլ մարդը չի դիմանում,և հաճախ կորցնում է բանականությունը, գիտակցությունն ու մոռանում կյանքում առկա օրենքների մասին,այն գրված և չգրված օրենքների, որոնց ինքը սովորաբար ենթարկվում կամ չէր ենթարկվում,արդյունքում էլ առաջանում է մարդկանց մեջ չհասկացվածություն:
Հակասություններն առաջանում են նաև մարդկանց մտածելակերպի տարբերությունների պատճառով:Այս դարում,երբ բոլորը ձգտում են տարբերվել միմյանցից և առաջ անցնել մյուսներից,արդյունքում բոլորն էլ անելով նույն բանը և նմանվելոց միմյանց,չեն կարող չլինել հակասություններ և անհամատեղելիություններ,քանի որ բոլորը ձգտում են տարբերվել,ունենալ իրենց իսկ սեփական օրենքներն ու կանոնները,որոնց կենթարկվեն բոլորը:Բայց մոռանում են,որ պետությունն էլ ունի իր օրենքներն ու կանոնները: Այնուամենայնիվ մարդը չի կարող ապրել առանց օրենքների,դրանք լինեն գրված թե չգրված,պետք է ենթարկվել դրանց,հակառակ դեպքում կտիրի իսկական իրարանցում,և մարդը նույնիսկ անզոր կլինի դրա դեմ:Այդ անզորությունն էլ մարդուն ստիպում է ստեղծել նոր օրենքներ,այնպիսի օրենքներ,որ ինքն իրեն ամենակարող զգա:Այդ չգրված օրենքներն էլ մարդիկ կատարում են առանց վայրկյան իսկ մտածելու,առանց փորձելու հասկանալու,ո՞րն է դրա իմաստը..:Չգրված օրենք է` ամեն տեղից ելնողը իրեն օլիգարխ է համարում, Հայաստանում տարածված «ծանոթ-բարեկամ, քավոր-խնամի» մեթոդով դառնում մեծ բիզնեսի տեր, և հենց այդ ժամանակ էլ առաջանում է խնդիր`ինչպես պահպանել և պաշտպանել ունեցածը:ՀՀ-ն ունի օրենք. Հանրապետությունում երեք անձից բացի,ցանկացած այլ մեկը չունի իրավունք ունենալու երեք թիկնապահից ավելին:Իսկ ու՞մ համար է այդ օրենքը: Ի՞մ,որ մեկն էլ ինձ համար ավելորդ կլիներ,թե՞ մեր հայ օլիգարխների,որ իրենց բակում էլ շրջում են շքախմբով,գու՞ցե այն մարդկանց,որ գոյություն էլ չունեն,կամ դեռ չե՞ն ծնվել,գու՞ցե այլմոլորակայինների,գուցե…..:)
Գուցե ինքներս ենք այլմոլորակայիններ,որ շրջում ենք շքախմբերով,ումի՞ց ենք վախենում,ինքներս մեզանի՞ց,թե՞ ինքնահաստատման խնդիր ունենք..: Իսկ սրանք մեզ համար և՛ իրավական,և՛ բարոյական խնդիրներ են:Մարդիկ չեն ենթարկվում պետության օրենքներին,ի՞նչ է,դա միայն իրավակա՞ն խնդիր է,չէ որ հենց դա էլ բացի հանցագործություններից հանգեցնում է նաև այլ օրենքների ստեղծմանը, որպեսզի ի վիճակի լինենք կառավարել ինքներս մեզ: Բայց շատերն են ուզում իրենք ստեղծեն այդ օրենքները,իրենք դատեն մարդկանց,բայց ի՞նչ է,դուք
մեղքեր չե՞ք գործել,չե՞ք մտածում ձեր մասին,իսկ ու՞ր մնաց բարոյականությունը,որը շատերը ուրիշ բան են հասկանում..Բայց իսկական բարոյականությունն այն է,երբ ինքդ գիտակցում ես քո արածը,քո արածի ճշմարիտ կամ սխալ լինելը,չէ որ բոլորս էլ ունենք մեր մեջ մեր դատավորին`մեր խիղճը….
Իսկ ինչպե՞ս լուծել առաջացած հարցերը:Եկեք սկզբում հասկանանք ինչ հարցեր են դրանք,ինչու են առաջացել,ով է մեղավոր դրանց համար..: Մեկը՞, երկուսը՞,երեքը՞,թե՞ մի ամբողջ ժողովուրդ,որ գերին է դարձել իր գրված և չգրված օրենքների,իր կողմից ստեղծված անմիտ սկզբունքների,որ փաթաթվել է իր հոգուն և պոկ չի գալիս..:Եկեք մեղավորներին փնտրենք մեր մեջ,քանի որ մենք ենք որոշում մեր կյանքի օրենքները:Եկեք այսօրվանից ձգտենք ստեղծել քաղաքացիական հասարակություն,եկեք մտածենք,որ մեր կողքին ապրող այս հրաշք մանուկներն են մեր ապագան կերտողը,և ինչու չէ նրանց մեջ էլ նաև մենք..:Ի՞նչ իմանաս,գուցե մի օր ես էլ դառնամ պետության ճակատագիրը որոշողներից մեկը..:Ինչքան հեշտ է կողքից նայել և քննադատել.., իսկ եթե դու լինեիր նրա փոխարեն,ինչպ՞ս կվարվեիր, երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ,ի՞նչ ես կարծում`բա՞րդ գործ է..:Գուցե եթե դու լինեիր նրա փոխարեն մենք ավելի լավ երկիր կունենա՞ինք,իսկ ու՞մ ես սպասում, շտապի՛ր,այդ պաշտոնը քեզ է սպասում,տե՛ս,ինչպես է նա կանգնել ու քեզ կանչում….Միայն թե խնդրում եմ,այդ դժվարին գործի ժամանակ չմոռանաս Մարդ մնալ………..
Դե,ես սպասում եմ քեզ ու քո բարեփոխումներին, գուցե դու կլինես մեր պատմության մեջ ամենալավ նախագահը…Իսկ ու՞մ ես սպասում,շտապի՛ր….
Լինենք լավատես ու ժպտանք կյանքին………….:)

2 thoughts on “Գրված և չգրված օրենքների խաչմերուկում

Comment